Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը՝ մեկնաբանելով մամուլում հրապարակված տեղեկությունները: «Նախարարը սովորականի պես շարունակում է կատարել իր պարտականությունները»,- նշեց Շահսուվարյանը:

Հիշեցնենք, որ հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել, որ պաշտպանության նախարարը առաջիկա օրերին հրաժարականի դիմում է ներկայացնելու Սերժ Սարգսյանին: Մասնավորապես, նշվում էր, որ Օհանյանն արդեն լքել է կառավարական ամառանոցը, որտեղ բնակվում էր վերջին տարիներին: