Երեկ` մարտի 23-ին կայացել է «Եվրատեսիլ-2010» միջազգային մրցույթի մասնակիցների ելույթների հերթականությունը: Ըստ այդմ, որոշվել է, որ այդ մրցույթում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը հանդես է գալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, երկրորդ համարի տակ:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2010» երաժշտական մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցելու է Եվա Ռիվասը կայանալու է մայիսի 27-ին: Համաձայն վիճակահանության՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Դանիան, Իսրայելը, Լիտվան, Շվեդիան, Շվեյցարիան, Վրաստանը, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Հորդանանը, Հոլանդիան, Ռումինիան եւ Սլովենիան հանդես կգան Օսլոյում կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում՝ մայիսի 27-ին:
Առաջին կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 25-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 29-ին:
Նշենք նաեւ, որ մրցույթի հայկական ընտրական փուլը տեղի է ունեցել փետրվարի 14-ին, որտեղ 9 մասնակիցներից հաղթել է Եվա Ռիվասը՝ «Apricote stone» («Ծիրանի կորիզ») երգով:


























