1963 թվականի արտադրության Ferrari 250 GTO ավտոմեքենան մեքենաների հայտնի ամերիկացի կոլեկցիոներ Փոլ Պապալարդոյի կողմից վաճառվել է 52 մլն դոլարով: Նոր սեփականատիրոջ անունն ու բնակության վայրը չի հրապարակվում, հաղորդում է Autoblog պորտալը:
«Ես չեմ մեկնաբանում նման գործարքները: Բացի այդ, քանի որ խոսքը մասնավոր գործարքի մասին է, ապա դժվար թե լրատվամիջոցներում հստակ արժեքը նշվի: Ընդ որում, եթե նույնիսկ այդ թիվը մոտ է իրականությանը, ապա այն գերազանցում է 2012թ.-ի ապրիլին սահմանված ռեկորդը, երբ Ferrari 250 GTO-ն վաճառվեց 35 մլն դոլարով»,- նշել է կոլեկցիոները, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Սպորտային մեքենան թողարկվել է 39 օրինակով: Նրան մեծ հռչակ է բերել այն հանգամանքը, որ թողարկվել է հատուկ անգլիացի ավտոմրցարշավորդ Սթիրլինգ Մոսի համար: Սակայն ավտովթարի հետեւանքով արշավորդն այդպես էլ չի մասնակցել մրցմանը: Ավտովթարը տեղի էր ունեցել 1962 թվականին:





























