Զիմբաբվեի կառավարությունը Հարարում ԱՄՆ դեսպանին կանչել է, որպեսզի նա բացատրություն տա աֆրիկյան երկրի ԱԳ նախարարին ամերիկյան օդանավակայանում խուզարկելու կապակցությամբ:

Նման տեսակի խուզարկությունը դիվանագիտական նորմերի խախտում է: Ամերիկացի դեսպանը ներողություն է խնդրել եւ խոստացել, որ կպարզի՝ ինչն է եղել դրա պատճառը, փոխանցում է Agence France-Presse-ը:

Ընդ որում, Զիմբաբվեի նախագահին, նրա կնոջը, ԱԳ նախարարին եւ այլ պաշտոնյաներին արգելվել է լքել Նյու Յորքի տարածքը եւ դրա շրջակայքը: