ԱՄՆ-ը եւ Ռոււսաստանը ռազմավարական-հարձակողական սպառազինության մասին նոր պայմանագիրը կկնքեն ապրիլի 8-ին Պրահայում։ Այս մասին հայտնում է ЭФЭ գործակալությունը։

Չեխիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Ֆեդոտովը երկրի նախագահ Վացլավ Կլաուսին տեղեկացրել է, որ ԱՄՆ եւ Ռուսաստանը մտադիր են նոր պայմանագիրը կնքել Պրահայում։ Ինչպես հայտնում է Корреспондент.net-ը, Չեխիայի նախագահը հավանության է արժանացրել կողմերի առաջարկությունը։

Նախօրեին ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա, ով ցանկացել է գաղտնի մնալ, հաստատել էր Պրահայում նոր պայմանագրի կնքման հավանականությունը։ Սպիտակ տան պաշտոնյաները, հակառակը, խնդրւմ են չարագացնել իրադարձությունները։

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ՌՀՍ նախկին պայմանագրի ժամկետը լրացել է 2009 թ. դեկտեմբերի 5-ին։