Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին համաներման հետ կապված հույսեր չպետք է փայփայի: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն:

«Նրանց գլխում մեկ միտք կա, թքած ունեն երկրի խնդիրների վրա», - ասել է Նապոլիտանոն:

Նախագահը չի բացառել նոր համաներման անցկացումը: Ներկայումս իտալական բանտերում մոտ 65 հազար կալանավոր կա, այն դեպքում, երբ ՔԿՀ-ներում տեղատարողությունն առավելագույնը 48 հազար է: Ընդ որում, Նապոլիտանոն հայտնել է, որ համաներումը Բեռլուսկոնիին չի վերաբերի, հայտնում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Հիշեցնենք, Պատկառելի տարիքի համար ֆինանսական խարդախության մեջ մեղադրվող Բեռլուսկոնին, որը սեպտեմբերի վերջին դարձել էր 77 տարեկան, պատիժը կկրի կամ տնային կալանքի տակ գտնվելով, կամ հանրօգուտ աշխատանքներ կատարելով:

Բեռլուսկոնին հանրօգուտ աշխատանքների համար հարմար վայր է փնտրում