Այսօր՝ հոկտեմբերի 9-ին նշվում է Հայաստանի լեռների եւ լեռնագնացների օրը:
Ամեն տարի մի շարք երկրներ նշում են իրենց լեռների եւ լեռնագնացների օրը, կան նաեւ լեռնագնացությանը նվիրված միջազգաին օրեր:
«Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան ԱՄՆ-ի, Լիբանանի եւ այլ երկրների հայ լեռնագնացների հետ համատեղ որոշել է ամեն տարի հոկտեմբերի 9-ը նշել որպես Հայաստանի լեռների եւ լեռնագնացների օր: Ինչու՞ է ընտրվել հոկտեմբերի 9-ը:
Շատերը տեղյակ են, որ 1829-ի հոկտեմբերի 9-ին (հին տոմարով` սեպտեմբերի 27-ին) Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ.Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ վերելք է կատարել Արարատ լեռան գագաթը:
Հոկտեմբերի 9-ը Հայաստանի լեռների եւ լեռնագնացների օր սահմանելու նպատակով Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը:
Այսպիսով, ամեն տարի այս տոնը նշելու համար կանցկացվեն մի շարք միջոցառումներ, մեզ կմիանան տարբեր երկրներում ապրող հայ լեռնագնացները»,- ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:





























