Բուլղարիայի եւ Թուրքիայի սահմանին լարված իրավիճակ է: Թուրք սահմանապահներն ի նշան բողոքի երկրորդ օրն է սահմանը փակել են: Միայն բուլղարական կողմից բեռնատարների հերթը ձգվում է 25 կմ:
Այս մասին բուլղարական ազգային ռադիոյին հայտնել է Ավտոտրանսպորտի ձեռնարկությունների միության փոխնախագահ Պետկո Անգելովը, հաղորդում է Ukrinform.ua-ը:
«Թուրք մաքսայինները պնդում են, որպեսզի Բուլղարիայի տարածքում դադարեցվեն թուրքական բեռների ստուգումները, որոնք երկուշաբթի օրվանից իրականացնում է ճանապարհային ոստիկանությունը: Բայց դա միջազգային ստուգում է, եւ օրենքը պարտադիր է ինչպես մեզ համար, այնպես էլ նրանց»,-հայտարարել է Անգելովը:
Նրա խոսքով՝ թուրք ոստիկաններն իրենց հերթին բուլղարական բեռնատարների իսկական որս են սկսել եւ վարորդներին տուգանում են չնչին խախտումների համար:




























