Հոկտեմբերի 10-ին Հնդկաստանի հյուսիսում ուխտավորներով բեռնատարն անդունդն է ընկել. զոհվել է 20 մարդ, 35-ը վիրավորվել են:
Պատահարը տեղի է ունեցել առավոտյան` Նյու Դելիից 380 կմ հյուսիս գտնվող Հոշիարփուր քաղաքից ոչ հեռու:
Ըստ նախնական տվյալների` բեռնատարի վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան` արգելակների խափանման պատճառով: Նա վիրավոր է, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով տեղի ոստիկանության սպա Սուկհչեյն Սինգհին:
Գործակալությունը նշում է, որ Հնդկաստանի ճանապարհները աշխարհում ամենավտանգավորն են: Այդ երկրում ամեն տարի վթարների հետեւանքով զոհվում է 110 հազար մարդ





























