Շվեյցարական Ալպերում տեղի են ունենում կովերի ամենամյա մարտերը, որոնք դիտելու համար հարյուրավոր ֆերմերներ են հավաքվում:
Կովերի առաջին պաշտոնական մարտը կայացել է դեռ 90 տարի առաջ: Շվեյցարական այս միջոցառումն արմատապես տարբերվում է իսպանական կորիդայից: Այստեղ կանոններն այլ են եւ նույնքան դաժան չեն, որքան ցլամարտերը, հաղորդում է Life News-ը:
Մարտերի ժամանակ կովերը բախվում են ճակատներով եւ հրում են իրար այնքան ժամանակ, մինչեւ մրցակիցներից մեկը չի զիջում եւ կողմ չի քաշվում: Ամենասարսափելին, որը կարող է տեղի ունենալ այդ մարտերի ժամանակ, պոզի կորուստն է կամ մարտական սպին:
Մարտերի հաղթողին շնորհվում է «կովերի թագուհի» տիտղոսը:





























