Business Insider-ը՝ վկայակոչելով Credit Suisse-ը, յուրօրինակ գրաֆիկ է հրապարակել.  այն բուրգ է, որը ցույց է տալիս, թե ինչպես է աշխարհի ունեցվածքը բաշխված երկրագնդի բնակչության գերհարուստ, շատ հարուստ, հարուստ եւ շարքային ներկայացուցիչների միջեւ:

Բուրգի գագաթին 32 մլն մարդ կա, որը համաշխարհային չափահաս բնակչության 0,7%-ն է կազմում: Դրանք այն գերհարուստներն են, որոնք տնօրինում են  98,7 տրիլիոն դոլար (համաշխարհային ունեցվածքի 41%-ը):

Երկրորդ մակարդակում 361 մլն հարուստներ են (բնակչության 7,7%-ը), որոնք տնօրինում են 101,8 տրիլիոն դոլար (համաշխարհային ունեցվածքի 42,3% -ը):

Նրանց հաջորդում են պարզապես հարուստ բնակիչները՝ 1,06 մլրդ մարդ (22,9%), որոնք տնօրինում են «ընդամենը» 33 տրիլիոն դոլար (13,7%):

Վերջին մակարդակում մնացած 3,2 մլրդ մարդն է կամ երկրագնդի բնակչության 68,7% -ը, որոնց բաժին է հասնում 7,3 տրիլիոն դոլար (համաշխարհային ունեցվածքի 3% -ը):