Ֆրանսիայում 19-ամյա երիտասարդը դատարանի առաջ կկանգնի, քանի որ փողոցներում ոստիկանի համազգեստով փորձել է «կյանքի կոչել իր մանկության երազանքը»: Համազգեստը նա գնել է ինտերնետի միջոցով:
Բացի համազգեստից, երիտասարդը ձեռք է բերել նաեւ մական եւ ոստիկանական ազդանշան, որը նրա խոսքով՝ մի անգամ է օգտագործել: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Նա դատավորներին պատմել է, որ միշտ ցանկացել է ոստիկան դառնալ, սակայն վախեցել է ձախողել քննությունները: Նրա գործունեությունը կասեցվել է 2012-ի հուլիսի 30-ին, երբ նրան կանգնեցրել է ոստիկանների իսկական պահակախումբը, հաղորդում է «Lenta.Ru»-ն:





























