Հոկտեմբերի 10-ին Մալայզիայում ոչ մեծ մի օդանավ վայրէջք է կատարել Կուդատ քաղաքի օդանավակայանի թռիչքուղու սահմաններից դուրս: Այն բախվել է մի շենքի, տուժել է վեց մարդ:
Malaysia Airlines ավիաընկերության Twin Otter օդանավում գտնվել է 16 մարդ, օդանավն արտակարգ վայրէջք է կատարել թռիչքուղու սահմաններից դուրս, որից հետո էլ բախվել է դատարկ շինությանը: Ըստ կայքի՝ տուժածներից չորսը գտնվում են ծանր վիճակում, այդ թվում նաեւ՝ օդաչուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով New Straits Time մարզային լրատվական կայքը:
Իշխանությունները ճշտում են պատահարի պատճառները:





























