Հոկտեմբերի 8-ին որոնողափրկարարական ծառայությունների կողմից խորտակված Costa Concordia զբոսանավում հայտնաբերված մարմինը պատկանել է կնոջ, հաղորդում է SkyTG24 հեռուստաալիքը:
Մարմինը հայտնաբերվել էր զբոսանավի երրորդ տախտակամածում, որը սեպտեմբերի 17-ին ամբողջությամբ հանել էին խութերի միջից եւ կանգնեցրել ուղղահայաց դիրքով: Այն ժամանակ հաղորդվել էր, որ ըստ նախնական տվյալների, դա կարող էր լինել 33-ամյա Ռասել Ռեբելոն, որը զբոսանավի վրա ուղեկցորդ էր աշխատում:
Սակայն այժմ պարզվել է, որ մասունքները կնոջ են պատկանում:
Ավելի վաղ նաեւ հաղորդվել էր, որ Costa Concordia նավի խորտակումից հետո անհետ կորած էր համարվում ուղեւորուհի Մարիա Գրացիա Տրեկարիկին, նշում է «ՌԻԱ Նովոստին»:
Costa Concordia զբոսանավը խութերին էր բախվել հունվարի 14-ին՝ Իտալիայի Տոսկանա մարզի Ջիլիո կղզու ափերում, Տիրենեյան ծովում: Նավում եղել էին 4,2 հազար ուղեւոր եւ անձնակազմի անդամները: Նավաբեկության զոհ էր դարձել 32 մարդ: Սեպտեմբերի 17-ին լիովին ավարտվել էր նավը ջրից դուրս բերելու եւ այն ուղղահայաց դիրքով կանգնեցնելու գործողությունը: Դրանից հետո վերսկսվել էր անհետ կորածների մարմինները որոնելու գործողությունը:





























