Սաուդյան Արաբիայում երկու մարդ վախճանվել է կորոնավիրուսից, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը: Համաճարակի զոհ են դարձել  55 եւ 78 տարեկան երկու տղամարդ, որոնք տառապում էին նաեւ քրոնիկական հիվանդություններով:

Առողջապահության նախարարությունը նաեւ նախազգուշացնում է, որ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 119 մարդու, մահվան ելքով դեպքերի թիվը՝ 51, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:

Առաջին անգամ վտանգավոր համաճարակը, որն այդ տեղանքում տարածված լինելու պատճառով անվանվել է մերձավորարեւելյան, հայտնաբերվել էր 2012թ. սեպտեմբերին՝ Սաուդյան Արաբիայում: Ներկայումս վարակման դեպքեր  գրանցվել են նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, Հորդանանում եւ Մեծ Բրիտանիայում: Վարակվածների մոտ դիտվում են թոքերի բորբոքմանը բնորոշ ախտանիշներ: