Օդանավակայանների մոտ ապրելն ավելացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Այդ մասին վկայում են ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում անցկացված երկու հետազոտությունների արդյունքները, հաղորդում է «ՄեդՊորտալը»:

Առաջին հետազոտության հեղինակները խաչաձեւ վերլուծել են ԱՄՆ ազգային առողջապահական ապահովագրական ծրագրի 2009թ. տվյալները: հետազոտվել են 65 տարեկանից բարձր եւ օդանավակայանների մոտ ապրող 6 մլն մարդու եւ երկրի 89 օդանավակայանների հարակից թաղամասերում աղմուկի մակարդակի տվյալներ:

Վերլուծությունը ցույց է տվել, որ ինքնաթիռների աղմուկի մշտական ազդեցությունը ուղղակի կապ ունի սրտանոթային հիվանդությունների աճի հետ: Աղմուկի յուրաքանչյուր 10 դԲ-ն ավելացնում է հիվանդացության հավանականությունը 3,5 տոկոսով:

Գիտնականների երկրորդ խումբը հետազոտել է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի մոտ ապրող մարդկանց (մոտ 3,6 մլն): Հետազոտության արդյունքները եւս վկայել են աղմուկի բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա: