Թեքսաս նահանգի Դալլաս քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում զավեշտալի դեպք է գրանցվել: Պարզվել է, որ իսպաներենի երիտասարդ ուսուցչուհին մեծ գաղտնիք ունի, հայտնում է Daily Mail-ը: Որոշ աշակերտների ծնողներ սարսափահար են եղել, երբ իմացել են, որ 21-ամյա Քրիստին Նիկոլ Դեւիս մերկ նկարվել է Playboy-ի համար:
Երբ Քրիստին 18 տարեկան է եղել, ֆոտոսեսիա է անցկացրել: Playboy-ի կայքում ուսուցչուհու նկարները կարող է տեսնել յուրաքանչյուրը, այդ թվում՝ դեռահասները: Դպրոցի վարչակազմը չի մեկնաբանել իրավիճակը՝ նշելով, որ դա իր «կադրային խնդիրներն» են:





























