Երեքանգամյա սնունդը անօգուտ է առողջության համար, մինչ դեռ հնգանգամյա սնունդն առավելություններ ունի: Նման եզրակացության են եկել Արեւելյան համալսարանի աշխատակիցները, գրում է The Telegraph-ը: Գիտնականները պնդում են, որ նախաճաշը, ճաշը, ընթրիքն ու օրվա ընթացքում եւս երկու անգամ սննդի ընդունումը օգնում է նիհարել: Իսկ ահա չսնվելը, ու հատկապես առավոտյան, հակառակ ազդեցություն է թողնում: Նրանց եզրակացությունը հիմնված է 4000 երեխաների առողջական դրությանը ծննդյան պահից մինչեւ 16 տարեկան հասակը: Փորձագետները հետեւել են նրանց քաշին, կենսակերպին, վատ սովորույթների առկայությանը, ուտելիքի կամ խմիչքի նախընտրություններին, ընտանիքի անդամներից որեւէ մեկը տառապում է ավել քաշից, հաղորդում է ՌԲԿ-ն:

Պարզվել էր, որ նրանք, ովքեր օրական հինգ անգամ էին սնվում, մարմնի զանգվածի փոքր ցուցանիշ ունեն: Նույնիսկ ծնողների ճարպակալման փաստը փորձի ենթարկվածներից ոչ մեկի վրա չէր ազդում: Իսկ ահա սննդակարգի խախտումը հանգեցրել էր քաշի ավելացման:  Ըստ գիտնականների, սննդային սովորությունները ապագայում գիրանալու  ռիսկի կարեւոր գործոն են եւ շատ ավելի կարեւոր, քան մյուս գործոնները: Այն ծնողների երեխաները , ովքեր տառապում են ճարպակալմամբ, կարող են գեներով ստանալ հիվանդությունը, հատկապես այն դեպքում, եթե մայրը գեր էր հղիությունից առաջ, այլ ոչ թե դրա ժամանակ: Հայրերի ճարպակալումը նույնպես վտանգում է երեխաների առողջությունը: