Հրեա-աշքենազիների ԴՆԹ-ի անալիզը ցույց է տվել, որ նրանց կին նախնիները եվրոպական պետություններից էին, որտեղ հաստատվել են սեմիթների նախահայրերը ուշ անտիկ ու միջնադարյան ժամանակաշրջանում, հայտնում են գիտնականները Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում:
Հրեաները բաժանվում են երեք ենթախմբի՝ մերձարեւելյան ջհուդ միզրահիմ, Պիրենեայի սեֆարդներ ու եվրոպական աշքենազիներ: Որոշ գիտնականներ համարում են, որ աշքենազիների ծագել են հին Իսրայելում բնակվող ժողովուրդներից, որոնք հուդայականությունը մ.թ. 8-րդ դարում են ընդունել:
Գիտնականները հետազոտել են մոտ 1000 եվրոպական հրեաների ԴՆԹ-ն: Գիտնականները նշում են, որ աշքենազիների ԴՆԹ-ն էապես տարբերվում է այլ ենթախմբերից, ուստի բարդ է հասկանալ, թե որտեղից են ծագում նրանց նախնիները: Ուստի գիտնականները ուսումնասիրել այդ հատվածի գեներն ու փորձել հասկանալ, թե ինչ կտորներից է կազմված նրանց ԴՆԹ-ն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հետազոտված տարրերի 80 տոկոսը «եվրոպական» հետքեր ունեին, եւ ոչ մի աշքենազի ԴՆԹ կովկասյան ենթախմբի չէր պատկանում, ինչ կասկածի տակ է դնում «խազարական սցենարը»:
Գիտնականների խոսքով՝ սա թույլ է տալիս ասել, որ ժամանակակից աշքենազիների նախամայրերը հրեաներ չեն եղել, այլ եվրոպացիներ են եղել: Հաշվի առնելով՝ որ «հրեականությունը» ընտանիքներին մայրական գծով է փոխանցվում, այս հարցը պետք է հետաքրքրի պատմաբաններին ու ազգագրագետներին:





























