Ավստրալիայում բադակտուցը մնացել է մեքենայի շարժիչի հատվածում եւ անցել 15 կմ ճանապարհ՝ որեւէ վնասվածք չստանալով, հաղորդում է BBC News-ը:
Բադակտուցի էգը մտել էր կապոտի տակ՝ ենթադրաբար բարձրանալով անվադողի վրայով: Նրան գտել են վարորդն ու իր ընկերը՝ ընթացքում քերծման ձայներ լսելով: Վարորդի խոսքով, իրենք այլ կենդանի էին ակնկալում տեսնել:
Տեսնելով կենդանուն՝ նրանք մասնագետներ են հրավիրել, որ զննեն նրան: Փրկված բադակտուցին բաց են թողել:





























