Ամերիկյան Մասաչուսեթս նհանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ռոբերտ Դելեոն  աջակցել է Միդլսեքս շրջանի ոստիկանապետ Փիթեր Քութուջյանի թեկնածությունը, ով առաջադրվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում, որպեսզի փոխարինի սենատոր դարձած Էդվարդ Մարքին: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Փիթեր Քութուջյանը, ով երկար տարիներ շարունակ աշխատել է Դելեոյի հետ միասին, կպայքարի վեց այլ դեմոկրատների հետ՝ դեմոկրատների նախնական ընտրությունների ժամանակ, եւ, հավանաբար, ազդեցիկ անձի աջակցությանը կարժանան:Դելեոյի աջակցությունը տեղին է: Քութուջային կողմից Մասաչուսեթսում ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի աջակության ստացումը հստակ ազդանշան է նահանգում քաղաքական շրջանակներում ուժի մասին՝ օրենսդիրներից մինչեւ օգնականներ:

Դա կհանգեցնի այլոց կողմից աջակցությանստացման, ինչպես նաեւ կնպաստի քարոզարշավի վերջին օրերին միջոցների հավաքման գործընթացին: