Բրիջետ Ջոնսի մասին Հելեն Ֆիլդինգի  նոր վեպում տպագրական սխալի պատճառով դերասան սըր Դեյվիդ Ջեյսոնի ինքնակենսագրականից էջեր են հայտնվել: Երկու գրքերն էլ՝ Ջեյսոնի «Իմ կյանքը» եւ Ֆիլդինգի   «խելագարվում եմ այս տղայի համար»-ը, միաժամանակ լույս են տեսել հոկտեմբերի 10-ին:

«Ֆիլդինգի գրքերի որոշակի օրը տպագրված նմուշներում առկա են Ջեյսոնի ինքնակենսագրականից էջեր: Մենք քայլեր ենք ձեռնարկում վաճառքից թերություններով նմուշները հանելու եւ կարճ ժամանակում նորերով փոխարինելու ուղղությամբ, ասված Vintage հրատարակչության հայտարարությունում:

Daily Mail-ը գրում է, որ թեեւ նախքան լույս տեսնելը Ֆիլդինգի վեպը բեսթսելլեր էր դարձել (Amazon կայքում նախնական պատվերների թվով), այս ծիծաղաշարժ պատմությունը դրա համար էլ ավելի մեծ գովազդ կդառնա: