Հոկտեմբերի 11-ի առավոտյան Ուկրաինայի Գերագույն Ռադայում կարմիր-սեւ բանդերյան դրոշներ են կախել:
«Փառք ՈւԱԲ հերոսներին» գրությամբ բանները եւ բանակի դրոշները կախել են ընդդիմադիր «Սվոբոդա» կուսակցության պատգամավորները՝ այդ կերպ տոնելով ՈւԱԲ ստեղծման կայանալիք տարդարձն ու Սուրբ Աստվածածնի հովանավորության օրը (հոկտեմբերի 14):
Ի նշան բողոքի՝ իշխող կուսակցությունն ու Ուկրաինայի կոմունիստները որոշել են լքել դահլիճը: Նրանց կարծիքով՝ այդ սիմվոլիկայի առկայությունը խախտում է Գերագույն Ռադայի կանոնադրությունը, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:





























