Ռուսաստանցի զբոսաշրջիկներով ավտոբուսը Թայլանդում վթարի է ենթարկվել, մեկ մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին Թայլանդում ռուսական դեսպանատան հյուպատոսական բաժնից հայտնել են, որ տուժածներից երկուսը կոմայի մեջ են: 33 մարդ Սայոկ քաղաքի հիվանդանոցում են, երկուսը՝ Պահոն քաղաքի հիվանդանոցում:
Պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Քանչանաբուրի նահանգում: Ավտոբուսը զբոսաշրջիկների էր տեղափոխում: 42 ուղեւորների թվում չորս երեխա կար:
Ռուսաստանի ԱԻՆ-ի հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ ԱԻՆ-ը պատրաստ է օդանավ ուղարկել Թայլանդ՝ տուժած ռուսաստանցիներին բերելու:





























