Ծաղկաձորում, հոկտեմբերի 14-22-ին, մի խումբ հայ եւ օտարազգի երիտասարդների մասնակցությամբ տեղի կունենա դասընթաց` ոչ ֆորմալ կրթության լավագույն ավանդույթներով:

Դասընթացը իրականացվում է «Երիտասարդների փոխանակում եւ համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության ջանքերով եւ ֆինանսավորվում է Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել տարբեր ազգերի միջեւ ճանաչողականության բարձրացումը, հանդուրժողականությունը, ինչպես նաեւ երիտասարդներին ներգրավել Եվրոպայի ապագայի կերտման գործընթացին:

Դասընթացին մասնակցում են Հայաստանի, Խորվատիայի, Վրաստանի, Իտալիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Իսպանիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի երիտասարդական կազմակերպությունների 27 ներկայացուցիչներ:

Դասընթացը հնարավորություն կտա բացահայտել “Եվրոպայի քաղաքացի” հասկացությունը եւ ավելի խորքից հասկանալ եվրոպական արժեքներն ու ինքնությունը` այսպիսով խթանելով քաղաքացիներին ավելի շատ մասնակցություն ունենալ Եվրոպական ինտեգրման գործընթացներին: Ծրագրի նպատակն է նաեւ հզորացնել երիտասարդական կազմակերպությունների կարողությունները աշխատելու Youth in Action ծրագրի համատեքստում, ինչպես նաեւ ուժեղացնել նրանց ազդեցությունն ու մասնակցությունը հասարակական կայանքում:

Բացի այդ դասընթացն նաեւ նպատակ ունի 

• Խթանել միջազգային հարաբերությունները եւ տարածել մարդկային հավասարության գաղափարը

• Սովորեցնել խտրականության դեմ պայքարի եւ ամենօրյա կյանքում դրա բացառման միջոցներ եւ գործիքներ

• Ներկայացնել «Youth in Action» ծրագիրը եւ «Եվրոպական կամավորության ծառայություն»-ը:

Դասընթացը համատեղ անցկացնելու են տեղացի եւ Իտալիայից հրավիրված մասնագետներրը, ովքեր նմանատիպ միջոցառումների անցկացման եւ իրականացման մեծ փորձ ունեն:

Սույն ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ: Սույն հրապարակումն արտահայտում է միայն հեղինակի տեսակետը եւ Եվրոպական Խորհուրդը չի կարող որեւէ կերպ պատասխանատվություն կրել հրապարակման բովանդակության համար: