Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հոկտեմբերի 14-ին ու 15-ին տեղի կունենա Եվրոպայի հայերի 3-րդ համագումարը, որի ընթացում կքննարկեն բազում հարցեր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստումից մինչեւ թուրքական ու ադրբեջանական լոբբիի դիմադրում: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ը:
Համագումարի առաջին օրը կքննարկեն հարցեր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Բացի այդ, կքննարկվեն Եվրոպայի հայկական համայնքների միջեւ համագործակցությանն ու ընդհանուր բազայի ստեղծմանն առնչվող հարցեր: Երկրորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, տեղի կունենան քննարկումներ «Ցեղասպանությունն ու միջազգային իրավունքը» թեմայով: Կդիտարկվեն նաեւ Հարավային Կովկասում նոր հեռանկարները:





























