Վերոնայում վնասվել է Ջուլիետի հայտնի արձանի աջ կուրծքը: Բանն այն է, որ հազարավոր տուրիստներ իրենց պարտքն են համարում ձեռք տալ կրծքին: Անընդհատ հպումներից արձանի վրա քերծվածքներ են առաջացել:
Ժամանակի ընթացքում արձանը կարող է չդիմանալ եւ անգամ ընկնել Ջուլիետի Տան այցելուներից մեկի գլխին:
Ջուլիետի արձանի հեղինակը վերոնյան քանդակագործ Ներեո Կոստանտինին է: Արձանը այդ վայրում գտնվում է 1972-ից: Ներկայումս որոշվել է զբոսաշրջիկներից ստացվող գումարների մի մասն ուղղել արձանի փրկության գործին:
Նշենք, որ Վերոնայում Ջուլիետի Տունը ամենահայտնի վայրն է զբոսաշրջիկներից համար, հաղորդում է NEWSru.com-ը:
Քաղաքի իշխանությունները փորձում են առավելագույնս պահպանել իրենց քաղաքի այցեքարտը: 2008-ին զբոսաշրջիկներին թույլ է տրվել 100 եվրոյի դիմաց ռոմանտիկ ուղերձ թողնել Ջուլիետի Տան մարմարե պատին:
Ավելի ուշ սկսել են ամուսնական տոնակատարությունների համար վարձակալության տալ նաեւ այն պատշգամբը, որտեղից Ջուլիետը սեր է խոստովանել Ռոմեոյին:





























