Համացանցում օրերս հրաշալի մի տեսանյութ է հայտնվել, որտեղ փոքրիկը սողալի իր առաջին փորձերն է անում երկու բարյացկամ շների ընկերակցությամբ:
Հասկի ցեղատեսակի շները, փոքրիկի հետ միասին, ուրախ-ուրախ սողում են միջանցքի հատակին, ամեն անգամ սպասելով առաջ ընթանալու իրենց հերթին:
Այնպիսի տպավորություն է, որ շները ցանկանում են փոքրիկին ճիշտ սողալ սովորեցնել: Շներին հաջողվում է պահել տեմպը, որը համապատասխանում է փոքրիկին: Ըստ ամենայնի, բարի կենդանիները փոքրիկին ընկերակցում են սեփական ցանկությամբ, գրում է Daily mail-ը:
Շների եւ փոքրիկի միջեւ մրցակցությունն ավարտվում է շների հաղթանակով:



























