Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Բրյուսելում հանդիպում է ունեցել «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության մի խումբ անդամների հետ:
Հանդիպմանը քննարկվել են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել կազմակերպությանը Արցախին սատարելու համար՝ նշելով, որ այդ աշխատանքը պահանջված է եւ հանդիսանում է բարեկամության գործնական դրսեւորում:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:





























