Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին Բելգիայի Սենատում հանդիպում է ունեցել մի խումբ սենատորների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են Բելգիա-Արցախ հարաբերությունների` հատկապես միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է համագործակցության համար անհրաժեշտ պայմանների առկայությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը,  արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, պաշտոնատար այլ անձինք: