Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային (James Appathurai) եւ նրան ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է Դաշինքի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:
Հայաստանի արտգործնախարարը դրական է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության տարբեր բնագավառներում արձանագրված արդյունքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող փոխգործակցությանը:
Արտգործնախարարը հյուրին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:





























