Հայաստանում մարտի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 10 դեպք:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ գողություններից բացահայտվել է 7-ը, իսկ բնակարանային գողության 5 դեպքից բացահայտվել է 3-ը:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է խարդախության 6 դեպք, որոնք բացահայտվել են: