Մոլդովական բանտի անվտանգության աշխատակիցները «ձերբակալել են» կասկածելի վզկապ ունեցող կատվի: Արդյունքում նրանց հաջողվել է բացահայտել կատվին, որը կալանավորներին մարիխուանա էր հասցնում:
Մարիխուանայի «ներկրողը» ցանկապատի ճեղքի միջով մշտապես մուտք էր գործում բանտի տարածք: Մանրամասն դիտելու արդյունքում պարզվել է, որ կենդանու վզկապին ամրացված է մարիխուանայի երկու փաթեթ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Associated Press-ին:
Հոկտեմբերի 18-ին Մոլդովայի քրեակատարողական հիմնարկների դեպարտամենտը հաղորդել է, որ կատվին թմրանյութ տեղափոխելու համար օգտագործել էր բանտին կից գտնվող բնակավայրի անհայտ բնակիչը:




























