Վերջին տասը տարիների ընթացքում զանազան հետազոտություններ մեկը մյուսի հետեւից ծանր հարված են հասցնում վիտամինների արտադրությանը: Այնուամենայնիվ, հույս էր մնում, որ որոշ վիտամինների քիմիական բաղադրությունը դրանք օգտակար է դարձնում:

Այսպես օրինակ, համարվում էր, որ D վիտամինի ընդունումը օրգանիզմի վրա դրական է ազդում՝ խափանելով ոսկորների հիվանդությունների զարդացումը, այդ թվում նաեւ ալկոհոլային ու ծերության օստեոպորզը, հաղորդում է GlobalScience.ru-ն:

Օքլենդի համալսարանից մի խումբ նորզելանդացի գիտնականններ ուսումնասիրել են 23 հետազոտությունների արդյունքները, որոնցում ապացուցվում էր, որ D վիտամինի ընդունումը ամրացնում է ոսկրային շերտը: Արդյունքում հանգել էին հետեւյալ եզրակացությանը. Ոսկորների շերտի ամրության ու D վիտամինի ընդունման չափաբաժինների միջեւ էական հարաբերակցություն չի նկատվում: