Ուկրաինայի ընտրությունը նրա սուվերեն իրավունքն է, իսկ Եվրամիության հետ հարաբերությունների բարելավումը չի դիտարկվում որպես սպառնալիք ՀԱՊԿ-ին: Այս մասին այսօր կայացած հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քրտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով ՀԱՊԿ հանդեպ աշխարհաքաղաքական պոտենցիալ ռիսկին եթե Ուկրաինան ստորագրի ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը:
«Մենք չենք դիտարկում Ուկրաինայի եւ ԵՄ հարաբերությունների բարելավումը կամ ասոցացումը որպես ՀԱՊԿ համար սպառնալիք»,-ընդգծել է Բորդյուժան: Ինչ վերաբերում է Ուկրաինայում ՀԱՊԿ գործունեության լուսաբանման մակարդակին, ապա նա ընդգծել է. «Ես այնքան էլ լավ չեմ զգում այդ լուսաբանումը, նման բան չկա, ուստի գնահատելը բավականին բարդ է: Չնայած ցավալի է, որ չկա, քանի որ մենք ունենք թե պոտենցիալ, թե հնարավորություն համագործակցելու, ընդ որում, մենք չենք փորձում Ուկրաինային ներքաշել ՀԱՊԿ մեջ, մենք պազրապես ասում ենք, որ լավ կլիներ որոշ ուղություններով համատեղ գործունեություն ծավալալե»,-ընդգծել է ՀԱՊԿ քարտուղարը, հավելելով, որ համագործակցությունը միայն օգտակար կլիներ բոլոր պետությունների անվտանգության եւ կայունության համար:





























