Մինսկում կայանալիք ԵվրԱզԷՍ-ի գագաթաժողովի ընթացքում Հայաստանը կարող է Մաքսային միությանն անդամակցելու մասին փաստաթուղթ ստորագրել: Այս մասին հոկտեմբերի 21-ին ԱՊՀ երկրների մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մինսկում կայանալիք գագաթաժողովում այդ թեման արծարծվելու է եւ չեմ բացառում, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրության վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի»,-հաղորդել է բելառուս առաջնորդը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը Մաքսային միությանը կանդամակցի այն ժամանակ, երբ կանցնի բոլոր ընթացակարգերն ու կընդունի նորմատիվային փաստաթղթերը: Նա նշել է, որ դրա համար երկար ժամանակ կպահանջվի եւ Հայաստանն այս ընթաքում կարող է ցուցադրել իր ուղղվածությունը՝ դեպի ԵՄ, թե Մաքսային միություն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԵվրԱզԷՍ-ի եւ ԱՊՀ գագաթաժողովը կանցկացվի հոկտեմբերի 24-25-ը՝ Վիլնյուսում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովից մեկ ամիս առաջ:





























