Հայաստանի ազգային գրիդ միջավայրին միացած են 14 կազմակերպություններ։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը՝ ավելացնելով, որ բարձր հաշվողական ռեսուրս տրամադրող գիտական այս ցանցը դեռ մի քանի ամիս է, որ սկսել զարգանալ Հայաստանում։ Ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենը նշեց, որ տեղական գրիդ ցանցից արդեն օգտվում են մոտ 200 գիտնականներ, որոնք բարդ հաշվարկները կատարում են միջավայրում։
Տեղեկացնենք, որ գրիդ տեխնոլոգիայի օգտագործումը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել բարձր արտադրողականության հաշվողական միջոցները գիտության եւ տնտեսության տարբեր ճյուղերում` համագործակցելով համապատասխան եվրոպական խմբերի հետ։




























