Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն ուկրաինական հեռուստատեսության եթերում քննադատել է նոր կառավարությանը, հատկապես, հանդես գալով կառավարությունում կոմունիստներին ընդգրկելու դեմ: «Երբ 21-րդ դարում եվրոպական երկրում ստեղծվում է կոալիցիա կոմունիստների հետ եւ կոմունիստներին են տալիս տնտեսական նախարարություններ, ինձ մոտ տպավորություն է, որ տղաները „Տիտանիկի“ տոմս են գնել»,- ասել է նա:

Բացի այդ, Յուշչենկոն հայտարարել է, որ նոր խորհրդարանական մեծամասնությունը ոչ լեգիտիմ է համարում, քանի որ, ըստ նրա, այն ստեղծվել է օրենքի խախտմամբ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նոր կառավարությունում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում կոմկուսի քվոտայով նշանակվել է ՆԳ նախկին նախարար Վասիլի Ցուշկոն: Կոմունիստ պատգամավոր Իգոր Կալետնիկը ստացել է Պետական մաքսային ծառայության պետի պաշտոնը, իսկ «Ձախ ուժերի միության» առաջնորդ Վասիլի Վոլգան ստացել է Ֆինանսական ծառայությունների կարգավորման պետական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը:

Ավելի վաղ Վիկտոր Յուշչենկոն իրեն համարել էր պրոֆեսիոնալ տնտեսագետ ու ֆինանսիստ, ինչպես նաեւ աշխարհի լավագույն բանկիրներից մեկը: Նախագահի պաշտոնը թողնելուց հետո Յուշչենկոն խոստովանել է, որ իր համար ամենալավ զբաղմունքը հողի հետ աշխատելն է: «Իմ տնտեսությունում ամեն ինչ կա. Կովեր, խոզեր, հավեր, սագեր, իսկ վայրի բադերի թիվը հասնում է 2-3 հարյուրի: Չկա ուրիշ ոչինչ, որ ինձ այդքան երջանիկ դարձնի»,- ասել է նա: