Հայաստանում բնակարանների միջին շուկայական գների վերաբերյալ պաշտոնական տվյալները(հատկապես մայրաքաղաքում) արդեն վաղուց անհասկանալի է անկախ փորձագետների ու միջնորդական գրասենյակների մասնագետների համար: Բացառություն չեն նաեւ սեպտեմբերի ցուցանիշները(տվյալներն ըստ Երեւանի վարչական շրջանների բերված են ստորեւ ներկայացված աղուսյակում):
Նախ նշենք, որ համեմատություններն անց են կացվել Անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի տվյալների հիման վրա, առանց ուղղումների կամ գնահատումների: Այսպես, տարվա ընթացքում գների ամենամեծ աճը նկատվել է «Նոր-Նորք» վարչական շրջանում՝ քառակուսի մետրի դիմաց 14,3 հազար դրամով(6,0 տոկոսով):
Նվազագույն աճ նկատվել է «Քանաքեռ-Զեյթուն» շրջանում՝ քառակուսի մետրի դիմաց 8,2 հազար դրամով(կամ 3,0 տոկոսով): Էլիտար «Կենտրոն» թաղամասում բնակարանների գինն աճել է միայն 2,3 տոկոսով: Սակայն, նշենք, որ տոկոսային պարունակություն ունի հենց այս շրջանը: Այնպես որ, «Կենտրոնում» գնաճն այդքան էլ փոքր չէ՝ 9,8 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց:
Նման գնաճ հնարավոր է միայն պահանջարկի ավելացման դեպքում ու նրանց վճարունակության աճի դեպքում: Պարզ ասելով՝ եթե երկրում աղքատությունը հաղթահարելի լիներ, ապա բնակչության սոցիալական խմբերը վեր կբարձրանային ապահովվածության վարկանիշային աղուսյակում:
Այսպես, ֆինանսների նախարարը հոկտեմբերի 28-ին հայտարարեց, որ սկսած նախորդ տարվանից աղքատության մակարդակը երկրում կրճատվում է առ այսօր, ու վստահություն է հայտնել, որ այս գործընթացը կշարունակվի հաջորդ տարի: Նրա խոսքով՝ 2011թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 35 տոկոս, ու անցյալ տարի կրճատվել է մինչեւ 32-33 տոկոս:
Հայտնի է, որ աղքատության չափորոշիչը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է, որի կառույցն ու մեթոդաբանությունը թույլ է տալիս լավագույնը հուսալ: Այնպես որ ավելի իրական պատկեր կարող ենք ստանալ միջին աշխատավարձի ու սպառողական գների ինդեքսի տեղաշարժի համադրությամբ: Այնցյալ տարվա դրությամբ միջին աշխատավարձը 2.5 տոկոսային կետով առաջ էր գնաճից:
Ընթացող տարվա հունվար օգոսոտոս ամիսների դրությամբ պատկերն այլ է՝ գնաճը 1.6 տոկոսային կետով գերազանցում էր միջին աշխատավարձի աճը: Նշենք, որ տարբերությունն էլ ավելի ակնհայտ է վերջին ամիսներին, ու սեպտեմբերին արդեն 2.4 տոկոսային կետ էր կազմում:
Իհարկե, միջին, առավել եւս նվազագույն աշխատավարձով բնակարան չես գնի, նույնիսկ վարկով: Տեղեկության համար նշենք, որ «Նուբարաշեն» համայնքում , որտեղ Երեւանի գների համեմատ բնակարաններն ամենաէժանն են, քառակուսի մետրի արժեքը 1.5 անգա գերազանցում էր միջին աշխատավարձը:
Ինչ վերաբերում է բնակչության ապահով հատվածին, ապա այն արդեն բնակարաններ ձեք է բերել: Սոցիալական վերելակը մեզ մոտ կանգ է առել, ու հարուստների դասը դժվար թե իր շարքերը համալրի մոր քաղաքացիների նոր խմբերով, որոնց բնակարանների պոտենցիալ գնորդներ են:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսի համեմատ սեպտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքները կրճատվել են 9.7 տոկոսով: Իսկ տարեկան կտրվածքով այն աճել է 49.7 տոկոսով: Ընդ որում գների տեղաշարժը չի «արձագանքել» պահանջարկի այս տեղաշարժերին:
Ելնելով այս տվյալներից՝ սպառողական գների աճը բացարձակապես անտրամաբանական է պահանջարկի աճի դեպքում: Ավելին, օգոստոսի համեմատ սեպտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների կրճատումը նույնպես չի ազդել գների վրա: Հակառակը, որոշ շրջաններում պահանջարկի կրճատմանը զուգահեռ գները բարձրացել են: Զուտ խորհրդանշական, բայց աճ, ոչ թե անկում:






























