NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ Շվեդիայում հայկական ասոցացիաների միության մամուլի քարտուղար, պատմության բնագավառում հումանիտար գիտությունների մագիստրոս, Հայաստանի ու Ղարաբաղի մասին տեղեկատվական կայքերի հիմնադիր Վահագն Ավետյանի՝ «Foreign Policy Journal»-ում հրապարակված հոդվածից:

Սովորաբար ընտրությունների վերաբերյալ դիտորդների հայտարարությունը, լինի դա Հայաստանում, Ադրբեջանում կամ Վրաստանում, սկսվում է նրանից, որ ընտրություններն անցել են «միջազգային չափանիշներին համապատասխան», սակայն դրան հաջորդում են «պոտենցիալ բարելավումների» մասին մի քանի էջեր: Սակայն Ադրբեջանում կայացած ընտրությունները դիվանագիտական հրթեցման տեղ չէին թողել: ԵԱՀԿ-ն նշեց «լուրջ թերությունների» մասին, իսկ ԱՄՆ-ի պետդեպարտամնետը հայտարարեց, որ դրանք «չէին համապատասխանում միջազգային չափանիշներին»:

Այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ի ու ԵՄ վերջնական զեկույցում որոշեցին անտեսել թերություններն ու ընտրություններն անվանել «ազատ, արդար ու թափանցիկ»:

Եթե ԵՄ-ն Ադրբեջանի հետ ավելի կոպիտ վարվեր, ապա վիլնյուսյան գագաթնաժողովից երկու ամիս առաջ արդեն կզրկվեր ռուսական նավթից ու գազից: Պատմականորեն կայունությանն է տրվում գերապատվությունը, իսկ մեր օրերում շարունակում է տիրել իրական քաղաքականությունը:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Եվրոպան, ԱՄՆ-ն ու ԵԱՀԿ-ն վերջին 20 տարում Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ հավասարակշռված վերաբերմունք ունեին, հատկապես ղարաբաղյան կոնֆլիկտում: Երկու երկրների քննադատությունը համահավասար էր, խուսափում էին ամեն տեսակ տարբերակումներից, որը կարող էր ընկալվել որպես ֆավորիտիզմ: Սակայն վերջին երկու իրադարձությունները պետք է նշան ծառայեն, որ այդ քաղաքականությունը անկայուն է:

Առաջին սառ ցնցուղը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի 2013թ.-ի սեպտեմբերի 3-ի հայտարարությունն էր Հայաստանի մտադրության մասին անդամկցել Մաքսային միությանը, այլ ոչ թե նոյեմբերին ԵՄ հետ կնքել խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր:

Շատերը հարցնում են, թե ինչ է արել ԵՄ-ն այս ամենի հնարավորությունը նվազեցնելու համար: Բացի այդ ԵՄ արձագանքը Սարգսյանի հայտարարությանը անպատասխանատու էր. ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները հանեցին իրնեց վրայից պատասխանատվությունը, հայտարարելով, որ ԵՄ-ն պետք է հարգի «Հայաստանի կամքը»: Միակ խնդիրն այն է, որ հայտարարությունը Հայաստանի կամքը չէր, ոչ էլ բխում էր նրա շահերից, եթե գոնե դիտարկենք մինչ Պուտին-Սարգսյան հանդիպումը Երեւանում պաշտոնական անձանց հայտարարությունները: Սա Մոսկվայի կողմից բացահայտ վերջնագիր էր, որի համար Հայաստանի ղեկավարությունը լուոծում չուներ:

Մյուս հանգամանքը Ադրբեջանում խիստ քննադատվող նախագահական ընտրությունների ընթացքն ու արդյունքն էր, ԵՄ կողմից հովանավորչության ակնհայտ փորձը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության խախտունը թաքցնելու համար: Եվրոպական անտարբերությունն ու անարդյունավետությունը գրավեցին Բաքվին, որն նա փորձի՝ որքանով կարելի է հատել սահմանը: Սադրանքներից մեկը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին հանձնելն էր:

Եվրոպայի քաղաքականության անկայունությունը Հարավային Կովկասի հարցում արագորեն աճում է, ու եթե ԵԱՀԿ-ն եւ մյուս շահագրգիռ կողմերն արմատական փոփոխություններ չանեն, իրադրությունը տարածաշրջանում կվատթարանա՝ աղետալի հետեւանքների հեռանկարով: