Հնդկաստանը գիտահետազոտական զոնդով հրթիռ է արձակել, որը կուղեւորվի Կարմիր մոլորակ: Սա Մարս ուղարկված հնդկական առաջին զոնդն է:
Տոննայից ավելի զանգվածով արհեստական արբանյակը բաց է թողնվել հարավարեւելյան Անդհրա-Պրադեշ նահանգի տիեզերակայանից: Զոնդը կթռչի 300 օր՝ նախքան Մարսի ուղեծիր հասնելը, հայտնում է «Մայակ» ռադիոն:
Սպասվում է, որ դա տեղի կունենա հաջորդ տարվա սեպտեմբերին:





























