Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, նոյեմբերի 5-ին, ժամը 11.20-ին, Մասիսի կենտրոնական հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Խաչատուր Մ.-ին։

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ Խաչատուր Մ.-ն օգոստոս ամսվա սկզբներին Մասիս քաղաքի Հերացու փողոցին հարակից հատվածում գտնվող հողատարածքներից մեկից գողացել է ջրի պոմպ:

Խաչատուր Մ.-ը ստորագրությամբ բաց է թողնվել:

Կատարվում է հետաքննություն: