Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից նոյեմբերի 3-ին, ժամը 13.15-ին, հաղորդում էր ստացվել, որ ժամը 13.00-ին Երևանի Արտաշիսյան փողոցի սուպերմարկետներից մեկի մոտ անհայտ անձը քաշել-պոկելու միջոցով հափշտակել է 1994 թ. ծնված Սոնա Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով մոտ 300.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 5-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արմեն Ո.-ին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սոնա Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, բացահայտ հափշտակել է Արմեն Ո.-ն:

Կատարվում է նախաքննություն: