Անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 4-ին, ժամը 19.15-ի սահմաններում Արզնի-Բյուրեղավան ճանապարհի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 1967 թ. ծնված Ռազմիկ Ռ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր դիմել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ` 1960 թ. ծնված Գարեգին Վ.-ն ներկայացել է ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք և խոստովանական ցուցմունք տվել, որ Բյուրեղավան-Արզնի խաչմերուկում Ռազմիկ Ռ.-ին վրաերթի է ենթարկել ինքը՝ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է նախաքննություն:




























