Փրկարար ծառայությունը նոյեմբերի 6-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան-Սեւան ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդան-Սեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում՝ զորամասի զորանոցի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել` 17.04-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (1500 քմ), եւ 3 հա խոտածածկ տարածք: