Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  էր զանգահարել  1969 թ. ծնված  Գայանե Ղ.-ն եւ հայտնել, որ Մալաթիա շուկայի դիմացի կանգառում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 դրամ եւ բանկային քարտեր:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները նոյեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 15 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված, նախկինում երկու անգամ դատված Արմեն Ա.-ին, որը  խոստովանել է հանցանքը:

Կատարվում է նախաքննություն: