«Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 7-ին, ժամը 22.20-ին, Երեւանի Տ. Պետրոսյան, Փիրումյան եւ Աղաբաբյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 7-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 42 շենքի դիմաց «Շկոդա Ֆաբիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 7-ին, ժամը 14.00-ին, «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 15 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 7-ին, ժամը 18.00-ին, «Լեքսուս GX-470» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Վ. Վաղարշյան փողոցի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























