Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Արսեն Բ.-ն, որը մայիսի 27-ից ՌԴ Տյումենի մարզի Նիժնեվարտովսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 7-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արկադիա Բ.-ին, որը 2012 մայիսի 5-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեղադրանքով:

Նոյեմբերի 7-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Հայկ Վ.-ին, որը նոյեմբերի 6-ից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:

Նոյեմբերի 7-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները Աչաջուր գյուղից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Բ.-ին, որը նոյեմբերի 6-ից հետախուզվում էր գողության  եւ անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով:

Նոյեմբերի 8-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Արարատի բաժնի եւ Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Զավեն Հ.-ին, որը հուլիսի 11-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: