Նոյեմբերի 7-ին, ժամը 11.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Խորենացու փողոցի խաչմերուկում բախվել է «Մերսեդես-Բենց E-320», ապա` «Աուդի A-6» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Մերսեդես-Բենց E-320»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























