Պորտուգալիայում պետծառայողների գործադուլի հետեւանքով, որոնք բողոքում են կենսաթոշակների եւ աշխատավարձերի կրճատման դեմ, կաթվածահար է եղել սոցիալական հաստատությունների աշխատանքը, հաղորդում է Associated Press-ը:
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, 24-ժամյա գործադուլի արդյունքում չեղյալ են հայտարարվել դպրոցների դասերը, փակվել՝ հիվանդանոցները, դատարաններն ու այլ կառավարական գերատեսչությունները, հաղորդում են տեղի լրատվամիջոցները, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նշենք, որ վերջին երկու տարում Պորտուգալիայում կրճատվել են շատ աշխատավորների աշխատավարձերը եւ ավելացել հարկերը, թեեւ 2011 թվականին Պորտուգալիային 78 մլն եվրո է հատկացվել ճգնաժամից դուրս գալու համար:





























